Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ձիթապտղի յուղը կարող է օգնել հղիանա՞լ. news.am

Ձիթապտղի յուղը կարող է օգնել հղիանա՞լ. news.am

Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականները պնդում են, որ ձիթապտղի յուղը դրականորեն է անդրադառնում պտղաբերության վրա եւ կարող է օգնել հղիանալ: Իրենց գաղափարն ապացուցելու համար նրանք 100 զույգի մասնակցությամբ փորձարկում են իրականացնում, որոնք մտադիր են դիմել ԱՄԲ (արտամարմնային բեղմնավորում) մեթոդին:

 

Բոլոր այդ զույգերը կսկսեն ակտիվորեն ձիթապտղի յուղ օգտագործել. վեց շաբաթվա ընթացքում նրանք  պետք է ճաշ պատրաստեն՝ օգտագործելով  միայն այդ յուղը, նույնպես դրանից պատրաստված սպրեդ ուտեն եւ ամեն օր խմեն վիտամին D-ով եւ օմեգա-3 ճարպաթթուներով հարստացված ըմպելիք:

 

Մասնակիցների մի խումբ էլ կլինի, որի անդամները ձիթապտղի յուղի փոխարեն արեւածաղկի յուղ կօգտագործեն, իսկ վիտամիններով ու հանքանյութերով հարուստ ըմպելիքի փոխարեն նրանց պլացեբո կտան: Այնուհետեւ այս խմբի տվյալնները կհամեմատեն հսկվող խմբի տվյալների հետ՝ տեսնելու համար, թե ինչպես է ձիթապտղի յուղով հարուստ սննդակարգն ազդել զույգերի պտղաբերության վրա:

 

Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականների կարծիքով «ձիթապտղային» դիետայի օգնությամբ հղիանալու շանսերը պետք է աճեն 40 տոկոսով: Նրանք նաեւ հիշեցնում են, որ նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ձիթապտղի յուղի բաղադրության մեջ պարունակվող օմեգա-3-ի հագեցած ճարպերն ԱՄԲ-ից հետո նպաստում են սաղմի արագ զարգացմանը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. xvatit.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ